Ամանորին կառավարության անդամները կայցելեն զորամասեր
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին այսօր հանձնարարեց Ամանորին այցելել զորամասեր: Կառավարության նիստում վարչապետը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարի հետ քննարկել է այդ հարցը և ովքեր ցանկություն ունեն, այցելեն զորամասեր:
«Ես ցանկանում եմ, որ բոլորը նման ցանկություն ունենան, այցելեն զորամասեր: Բոլորս փորձենք լինել որևէ զորամասում: Դա շատ կարևոր է, և իմ կարծիքով, ճիշտ կլինի նաև բարոյական առումով»,- ասաց վարչապետը:
Հ.Աբրահամյանը առաջարկեց այցերի ժամանակացույցը ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ առաջարկեց ոչ միայն այցելել դիրքեր, այլև հանդիպել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին