Ա. Արզումանյան. Պանարմենիան Մեդիա Գրուփը որևէ կուսակցության որևէ հեռուստաալիք չի տվել և չի պատրասվում տալ
«Հարկ եմ համարում պաշտոնապես հայտարարել, որ Պանարմենիան Մեդիա Գրուփը որևէ կուսակցության որևէ հեռուստաալիք չի տվել և չի պատրասվում տալ»,-այս մասին ֆեյսբուքան իր էջում գրել է «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ՓԲ ընկերության Բաժնետերերի խորհրդի նախագահ և Գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանը:
«Արմենիա թիվին, ԱՏՎ֊-ն և Արմնյուզը պատրաստվում են նոր տարում ևս զարմացնել բոլորին հետաքրքիր բրենդավորմամբ, ու լսարանի ընդլայնմանն ուղղված մտահղացումներով։
Ինձ համար պատիվ է ղեկավարել Հայաստանի լավագույն հեռուստատեսային թիմը, ու մենք շարունակելու ենք մեր հեռուստադիտողներին մատուցել ամենահետաքրքիր հեռուստատեսային կոնտենտը բոլոր ժանրերում` լրատվությունից մինչև զվարճալի հաղորդումներ»,- ասված է գրառման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ