Beeline-ը ներկայացնում է «Սմարթֆոն + 2 ամիս ինտերնետ առանց հետագա պարտավորությունների» ամանորյա առաջարկը
Beeline-ը ներկայացնում է «Սմարթֆոն + 2 ամիս ինտերնետ առանց հետագա պարտավորությունների» հատուկ առաջարկը կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար: Հատուկ առաջարկը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել Beeline Smart սմարթֆոն և ստանալ 2 ամիս «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայությունը ընդամենը 29 900 դրամով: Ակցիայից կարող են օգտվել Beeline-ի ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները: Առաջարկի շրջանում Ինտերնետի արագությունը կկազմի մինչև 512 կբ/վրկ: Այս մասին հաղորդում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Այսօր մեր ընկերությունում հայտարարված է «Հաճախորդների օր», որը նվիրված է մեր հերթական հատուկ առաջարկին։ Ղեկավարական ողջ անձնակազմն աշխատում է Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, ներկայացնում մեր բաժանորդներին ամանորյա առաջարկները և շնորհավորում նրանց գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը։ Սա իսակապես եզակի հնարավորություն է մատչելի գնով ձեռք բերել սմարթֆոն և 2 ամիս օգտվել անսահմանափակ ինտերնետից` առանց հետագա պարտավորությունների։ Ավելին, ես համոզած եմ, որ այս սմարթֆոնը կարող է դառնալ ամանորյա հրաշալի նվեր Ձեր հարազատների և ընկերների համար», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Հեռախոս սուպեր գնով» և «Սմարթֆոն + 2 ամիս ինտերնետ առանց հետագա պարտավորությունների» հատուկ առաջարկները կկգործեն մինչև 2015 թ. փետրվարի 28-ը ներառյալ։ «Անսահմանափակ ինտերնետ Premium (Պրեմիում)» ծառայությունների գործողության ժամկետը կարելի է ստուգել`հավաքելով *118# հրահանգը:
Հատուկ առաջարկների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ, զանգահարելով 0611 անվճար շուրջօրյա հեռախոսահամարին կամ www.beeline.am կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ