Բելառուսում ավելի քան 20 խանութ է փակվել` բելառուսական ապրանքների բացակայության պատճառով
Բելառուսի առևտրի նախարարությունը խանութներում զանգվածային ստուգումներ է սկսել ապրանքների տեսականիում բելառուսական ապրանքների առկայությունը պարզելու համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Կոշիկ վաճառող խոշոր 43 խանութից 21-ի գործունեությունը դադարեցրել է այն պատճառով, որ տեսականիում բելառուսական արտադրության կոշիկներ չեն եղել:
Խանութների տնօրենները տասը օրում պետք է շտկեն իրավիճակը:
Ավելի վաղ նախարարությունը դադարեցրել էր կենցաղային առարկներ վաճառող մի քանի խանութների գործունեությունը կրկին նույն պատճառով. բելառուսական արտադրության սառնարաններ, հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ տեսականիում չեն եղել:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ