Ի՞նչ է պատմում սոցցանցերում «ամուսնական կարգավիճակը» օգտատիրոջ մասին
Պարզվում է՝ սոցցանցերում ամուսնական կարգավիճակի մասին տեղեկությունները մեր մասին շատ բան կարող են պատմել: Այս մասին գրում է «Սայքոլըջիս.ռու» կայքը: Մեզանից ոմանք նախընտրում են սոցցանցերում նշել ընտանեկան կարգավիճակի մասին, ոմանք՝ ոչ: Իլինոյսի Հյուսիս-Արևմտյան համալսարանի հոգեբաններն ուսումնասիրել են այս երևույթի հոգեբանական յուրահատկությունները և պատճառները:
Հետազոտության արդյունքում ամերիկացի գիտնականները մի քանի եզրահանգումներ են ունեցել:
1. Սոցցանցերում վարքի դրսևորման այս կամ այն ռազմավարությունը կապվածության տեսակ է, որը ձևավորվել է մարդու մոտ: Ուսումնասիրության համատեքստում հոգեբաններն առանձնացրել են կապվածության երկու տեսակներ.
• Մտահոգ կապվածություն: Սրան բնորոշ է զուգընկերոջ հետ հարաբերությունների շուրջ անհանգստությունը: Այս տիպի մարդկանց անհրաժեշտ է բացարձակ մտերմություն, նրանք միշտ զգոն են, միշտ հետևում են հարաբերություններին հնարավոր սպառնացող վտանգներին:
• Խուսափող կապվածություն: Այս տիպի մարդիկ խուսափում են չափազանց մտերիմ հարաբերություններից: Նրանք ձգտում են որոշակի դիստանցիա պահպանել , նրանք չեն սիրում զուգընկերոջից կախվածություն ունենալ: Շատերին բնորոշ է կասկածամտությունը՝ արժե արդյոք վստահել զուգընկերոջը, թե ոչ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ մտահոգ կապվածություն ունեցողներն առավել հակված են կիսվելու իրենց ռոմանտիկ հարաբերությունների մասին տեղեկություններով, քան խուսափող տիպի մարդիկ:
2. Անձնական կյանքի տվյալների հրապարակումը կարող է խոսել նաև անվստահության մասին: Հրապարակելով իրենց անձնական կյանքը՝ մարդիկ այդպիսով ցանկանում են տեսնել դրա իրական լինելը:
3. Եվ վերջապես, ամուսնական կարգավիճակի հրապարակումը կարող է խոսել նաև մարդու նպատակների մասին: Օրինակ, իր անձնական կյանքի մասին տեղեկություններ հրապարակելով՝ մարդը կարող է փորձել իր ինքնագնահատականը բարձրացնել, մեկ ուրիշը՝ ցույց տալ իր ընկերներին, որ երջանիկ սեր է վայելում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր