Մարիուպոլ քաղաքում երկարաձգել են սգո օրերը
Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի ղեկավարությունը հրթիռակոծության զոհերի հիշատակի կապակցությամբ հունվարի 26-ն ու 27-ը ևս հայտարարել է սգո օրեր։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունվարի 25-ը հայտարարել էր Ուկրաինայում համազգային սգո օր։
Նշենք, հունվարի 24-ին «Գրադ» տեսակի հրթիռներ էին արձակվել ուկրաինական Մարիուպոլ քաղաքի բնակելի թաղամասերից մեկի ուղղությամբ, ինչի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, զոհվել է 30, վիրավորվել` շուրջ 90 մարդ։ Ուկրաինական իշխանությունները գնդակոծության համար մեղադրել են աշխարհազորայիններին։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ