Թեհրանում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է կանգնեցվել
Թեհրանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ աթոռանիստ եկեղեցու բակում կանգնեցրել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Այս մասին հայտնում է «ԵՌԱԳՈՅՆ»-ը` վկայակոչելով Իրանում հրատարակվող «Ալիք» թերթին:
Թերթի փոխանցմամբ, հուշարձանն օրհնել է պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն: Պատրիարքը կարևորել է այն համգամանքը, որ «եկեղեցու կողքին Հայոց մեծ եղեռնի հուշարձանը Ցեղասպանության զոհերի ժառանգներին ևս մեկ անգամ հիշեցնում է մեր արմատների, դրանից բխող արժեքների, ինքնությունից կառչելու և մեզ կտակած իրավունքները ձեռք բերելու պահանջի մասին»:
Ներսես Պետրոս ԺԹ-ն նաև հիշեցրել է, որ ապրիլի 12-ին Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոս տաճարում պատարագ կմատուցի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին