«Հայոց պատերազմները և ռազմարվեստը» մատենաշարի հերթական հատորների շնորհանդեսը (լուսանկարներ)
«Բանակի տոնի նախօրեին հանդես ենք գալիս հայոց ռազմարվեստի մատենաշարով: Նախատեսվում է քառասուն հատորներ: Ես այս մատենաշարը նախաձեռնել եմ՝ սկսած այն օրվանից, երբ ցեղասպանության թանգարանի տնօրեն դարձա: Քառասուն հատորյակը մեծ ամբիցիա է, այս հատորները կամփոփվեն նաև օտար լեզուներով՝ ռուսերեն և անգլերեն: Սրանով պետք է հպարտանանք, սա պատերազմի մշակույթի դրսևորում է»,- հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ «Հայոց պատերազմները և ռազմարվեստը» մատենաշարի հերթական հատորների շնորհանդեսին:
Հայկ Դեմոյանը նշեց, որ սա արդեն թվով հինգերորդ հատորն է, որը ներկայացնում է հայոց ռազմարվեստի մատենաշարը: Նշենք, որ մատենաշարը լույս է տեսնում ՀՀ պաշտպանության նախարարության մեծ աջակցության ներքո:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ այս մատենաշարի լույսընծայումը բանակի տոնին ընդառաջ խիստ կարևոր է: Օհանյանի խոսքերով՝ հայկական բանակը հաղթանակ է տոնել արցախյան պատերազմում, ինչը նաև անցյալի ունեցած փորձի ուսումնասիրության արդյունք է: ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ անցյալի իմացությունը հույժ կարևոր է ներկան և ապագան կերտելու համար:
Հայ ռազմագիտության ուսումնասիրությանը նվիրված նախագծի առաքելություններից են հանդիսանում նաև տարբեր տարիքի ընթերցողներին հասցեագրված թեմատիկ թողարկումները, որոնք որոշակի նպաստ են բերում հայ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը:
Ըստ Դեմոյանի՝ դրանք ուղեցույցի դեր են կատարելու Ազգային բանակի զինվորների ու սպաների ռազմահայրենասիրական դաստիարակության և հայ ռազմարվեստի ուսումնասիրությամբ զբաղվող դպրոցականների և ուսանողների համար:
Ֆոտոշարքն այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին