Հասարակություն 16:23 27/01/2015

Ս.Սարգիս զորավարի տոնը կնշվի հունվարի 31-ին

Այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ս. Սարգիս զորավարի տոնը նշում է հունվարի 31-ին: ԱՀԹ տեղեկատվական բաժին հայտնում է, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՀԹ առաջնորդնիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը: Արդեն 10 տարի է՝ թեմը Տ. Նավասարդ Սրբազանի աջակցությամբ տոնը կրկին դարձրել է համաժողովրդական:

Ամփոփելով նախորդ տարի տոնի առթիվ իրականացրած ծրագրերը՝ տեր հայրը պատմել է աննախադեպ նախաձեռնության՝ «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրի մասին: Այն առաջին անգամ իրականացրել է ԱՀԹ-ը. 2014թ. ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ Տ. Նավասարդ սրբազանի նախաձեռնությամբ թեմի երիտասարդները բարեգործական ճաշկերույթ էին կազմակերպել, որի ընթացքում հավաքվեց 50 մլն դրամ:

Այն բաշխվել է 301 ընտանիքի: Ծրագրում ընդգրկվել են Արարատյան Հայրապետական թեմից 2004-2014թթ. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինվորների, առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինվորների ու ս. Սարգսի տոնի՝ փետրվարի 15-ի դրությամբ միաժամանակ երկու և ավելի զինծառայողներ ունեցող ընտանիքներին:

«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրն այս տարի ևս շարունակվելու է, և այս անգամ ևս հավաքված գումարը տրամադրվելու է բանակի հետ առնչություն ունեցող սոցիալական խմբերին:

Անցած տարի «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի գումարների բաշխման փուլից հետո երիտասարդները սկսեցին «Նամակ զինվորին» նախաձեռնությունը, որ շարունակում են մինչև հիմա: Ծրագիրն առավել ակտիվ է ս. Սարգիս զորավարի տոնի օրերին: ԱՀԹ երիտասարդները այցելում են երեխաների խնամքի կենտրոններ, գիշերօթիկ և հանրակրթական դպրոցներ, սաներից հավաքում են հայոց բանակի զինվորներին ուղղված նամակներ: Երիտասարդները նամակներ են փոխանցել հոսպիտալում բուժվող և սահմանամերձ զորամասերում ծառայող զինվորներին: Հունվարի 29-ին և 30-ին նամակներ են տարվելու 5-րդ կայազորի Նուրբարաշենի գնդեր:
Նամակներից ու դրամական աջակցությունից բացի անցած տարի Տ. Նավասարդ սրբազանի օրհնությամբ թեմի Արարատի մարզի քահանաները համայանքի անդամների հետ իրականացրել են «Բերքի լավագույնը զինվորներին» նախաձեռնությունը. Հավաքվել է մեծ քանակությամբ միրգ ու բանջարեղեն, ու մի քանի մեքենաներով դրանք հասցվել են սահմանամերձ զորամասեր ու հոսպիտալում բուժվող զինվողներին:

Հայոց բանակի զինվորներին ուղղված մի ձեռնարկ էր «Նվիրի հույս» բարեգործական երկրորդ համերգը. դրա հասույթն ամբողջությամբ փոխանցվել է հաշանդամ զինվորի ընտանիքին:

Ամեն տարի տոնի նախընթաց օրերին ավելանում են զորամասեր այցելությունները: Տարբեր զորամասերում ու զինվորական հոսպիտալներում կազմակերպվում են համերգներ, վիկտորինաներ, թատերական ներկայացումներ: Հոսպիտալում քահանաները բժշկության ավետարան են ընթերցում՝ աղոթելով Աստծուն զինվորների շուտափույթ ապաքինման համար:

Այս տարի նախորդ տարվա նման առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց պիտի մեկնարկի խաչերթ, որին մասնակցելու են հոգևորականներ, զինվորականներ, բուհերի, ռազմական ու ոստիկանական ակադեմիաների ուսանողներ, երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների անդամներ և այլք:

Այս տարի ևս Սիրահարների պուրակում տեղի կունենա բացօթյա համերգ՝ հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:
Նախորդ օրը՝ երեկոյան, Կարպի լճի տարածքում Հ3 հեռուստաընկերությունը կկազմակերպի տոնական համերգ: Աջակիցներն են Արարատյան Հայրապետական թեմը, Երևանի քաղաքապետարանը և «Ժպիտ» ակումբը:

Քանի որ այս տարվա տոնական ծրագիրն առանձնանում է գեղարվեստական ուղղվածությամբ, տոնի բուն օրից հետո շարունակվելու է նկարչական ու քանդակագործական աշխատանքների ներկայացումը: Այս պահին ընթացքի մեջ են Երևանի երեք բուհերի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսների կազմակերպումը, դրանք ցուցադրվելու են բուհերում, առաջնորդարանում: Ցուցադրությամբ հանդես կգա նաև թեմի կրթադաստիարակչական կենտրոնի սրբապատկերների ու մանրանկարների խմբակը:

Բոլոր հեղինակներն իրենց աշխատանքները Կասկադի տարածքում ներկայացնելու հնարավորություն են ունենանալու փետրվարի 15-ին՝ Բուն Բարեկենդանի օրը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}