Աղջիկները տղաներից լավ են սովորում. պարզել են գիտնականները
Երկրների գերակշիռ մեծամասնությունում աղջիկները միջնակարգ դպրոցում տղաներից լավ են սովորում: Աղջիկների կրթական հաջողությունները կախված չեն սեռերի հավասարությունից, տնտեսական և սոցիալական զարգացումից: Նման եզրակացության են եկել ամերիկյան գիտնականները՝ հավաքելով տվյալներ 74 երկրի մեկուկես միլիոն 15-ամյա դպրոցականների մասին: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Գիտնականներն օգտագործել են ՄԱԿ-ի, ինչպես նաև աշակերտների կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային ծրագրի տեղեկատվությունից, որը հավաքվել է 2000-2010 թվականներին: Պարզվել է, որ հետազոտության ենթարկված երկրների 70 տոկոսում աղջիկները տղաներից լավ են սովորում: Բացառություն են կազմել Կոլումբիան, Կոստա-Ռիկան և Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշ նահանգը:
Զարգացած երկրներում աղջիկների ու տղաների սովորելու տարբերությունը կրճատվում է: Իսկ ավելի շատ աղջիկները տղաներին գերազանցում են սեռերի անհավասարությամբ հայտնի երկրներում՝ Քաթարում, Հորդանանում, ԱՄԷ-ում: Այսինքն գենդերային հավասարությունը ոչ մի կերպ չի ազդում սովորելու վրա: Ֆինլանդիայում և Քաթարում աղջիկները նույն կերպ լավ են սովորում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին