Դեսպան Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Իռլանդիայի նախագահին
Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Լոնդոն) Դուբլինում իր հավատարմագրերն է հանձնել Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսին։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից:
Հավատարմագրերի հանձնմանը հետևել է Արմեն Սարգսյանի և Մայքլ Հիգինսի առանձնազրույցը։ Ողջունելով դեսպան Սարգսյանին` Իռլանդիայի նախագահը շնորհավորել է վերջինիս պաշտոնի ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ դեսպանի երկարամյա դիվանագիտական և քաղաքական փորձը առավելագույն կերպով կնպաստի հայ–իռլանդական հարաբերությունների սերտացմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Արմեն Սարգսյանը հաստատել է Հայաստանի շահագրգռվածությունը բարեկամ Իռլանդիայի հետ համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ։
Առանձնազրույցի ընթացքում քննարկվել է քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության օրակարգի, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ