Սպանությունը հայի հողում է եղել, հայի հողում էլ պետք է պատժվի. Տ.Կարապետյան (տեսանյութ)
«Իմ կարծիքով, մի հոգին չէր կարող այդքանն անել, ապացույցներ թողնել»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը՝ խոսելուվ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից:
Նրա խոսքերով, այս ամենի տակ մութ հարցեր կան. «Համենայն դեպս, շատերը, իմ ծանոթները, իմ ընկերները մտածում են, որ դա մի հոգով չի եղել»:
Տ. Կարապետյանը նշեց նաև, որ սպանությունը հայի հողում է եղել, հայի հողում էլ պետք է պատժվի. «Հայաստանը պետք է իր դիրքերը պահի»:
Անդրադառնալով բանակի օրվան «Ժողովրդական կուսակցության» նախագահն իր վրդովմունքը հայտնեց զինվորի և ծնողի վճարովի հեռախոսակապի համար. «Մեկը չի ասում, մեր երեխաները ծառայում են Ղարաբաղում, հասկանալի է, ռոումինգն ինչի է փողով, որ մայրերը պետք է երեխաներին զանգահարեն ու գումար վճարեն: Թող բարերաները ռոումինգը հովանավորեն, որ մայրերը կարողանան զանգահարել երեխաներին» :
Խոսելով սահմանային լարվածությունից նա ասաց.«Եթե երեխային մի ճլոտի չտաս չի հասկանա: Մի հատ հակահարված պետք է տալ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին