Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Կանադայում
Նախօրեին Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Տորոնտո քաղաքում տեղի է ունեցել համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ի հիշատակ» խորագրով համերգը կայացել է Տորոնտոյի Թագավորական կոնսերվատորիայի «Մազզոլենի» դահլիճում` հանրահայտ «Ամիչի» եռյակի և աշխարհահռչակ ալտիստ, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Քիմ Քաշքաշյանի կատարմամբ:
Համերգին ներկա են եղել աշխատանքային այցով Կանադայում գտնվող ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Համերգից առաջ հղած իր ողջույնի խոսքում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությունից` շեշտելով մարդկության դեմ իրականացված նման ոճիրները հետագայում բացառելու անհրաժեշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ