Հասարակություն 17:04 03/03/2015

Արդյո՞ք պաշտոնաթող նախագահները կենսաթոշակի կարիք ունեն. քննարկում ԱԺ-ում

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնելով օրենքների նախագծերի փաթեթը, նշեց, որ ներկայումս ՀՀ պաշոտնաթող նախագահի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է 2014թ-ի հուլիսի 1-ից ուժի մտած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքով, որով, ըստ նախարարի, անհավասար պայմաններ են ստեղծվել պետական պաշտոններ զբաղեցրած որոշ կատեգորիաների անձանց կենսաթոշակի չափի հաշվարկման և ՀՀ պաշտոնաթող նախագահի կենսաթոշակի չափի հաշվարկման կարգերում:

Նոր օրենով առաջարկվում է պաշտոնաթողությունից հետո ՀՀ Նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակել հատուկ կենսաթոշակ` ՀՀ Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 70 տոկոսի չափով: Նախագծով ՀՀ Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի չափը բարձրանալու դեպքում ՀՀ պաշտոնաթող Նախագահի կենսաթոշակը համամասնորեն կվերահաշվարկվի:

Երկրորդ խնդիրը վերաբերում է նրան, որ գործող օրենսդրությամբ գրասենյակը պաշտոնաթող նախագահին տրամադրվում է իր ցանկությամբ, սակայն, մինչև 70 տարին լրանալը: Կառավարությունն առաջարկում է հանել այս ժամկետը և պաշտոնաթող նախագահին հնարավորություն տալ գրասենյակն օգտագործել ցկյանս:

Հեղինե Բիշարյանի դիտարկմանը, թե ինչու այս փոփոխությունները չեն վերաբերում նաև հանրապետության երկրորդ և երրորդ դեմքերին, Ա.Ասատրյանը պատասխանեց, որ կա ընդունված օրենք, որով սահմանված է մեկ միասնական համակարգ և մոտեցումը միասնական է եղել բոլոր պետական պաշտոն զբաղեցրած անձանց համար:

Հարցին, եթե սահմանադրական բարեփոխումներ լինեն և փոխվի նախագահի ինստիտուտի գաղափարը, ապա այդ դեպքում ինչպիսի մոտեցում է ցուցաբերվելու, Ա.Ասատրյանը նշեց, որ բացարձակ չեն նսեմացնում մյուս պաշտոնատար անձանց դերակատարումը, պարզապես այսօր գործում է «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենք և ըստ էության այս օրենքի մեջ է վերականգնվում այդ դրույթը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք պաշտոնաթող նախագահներն ունե՞ն այդ թոշակի կարիքը, հաշվի առնելով այն, որ բավական բարեկեցիկ կյանքով են ապրում: Մինչդեռ Հայաստանում ավելի քան 1 միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ, և այդ պապիկ-տատիկները ավելի կարիք ունեն կենսաթոշակի: «Հնարավո՞ր է, որ սա կապված է նրա հետ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուզում են թոշակի ուղարկել»,- հարցրեց Փոստանջյանը:

Արտեմ Ասատրյանը ասաց, որ պաշտոնաթող նախագահին թոշակ հատկացնելու ինստիտուտը ներդրվել է 1996 թվականից: Ներկայումս նշանակված կենսաթոշակի չափը կազմում է 320 հազ. ՀՀ դրամ:

Նախարարի խոսքերով` չպետք է այս կենսաթոշակը կապել նրանց բարեկեցիկ լինելու կամ այլ հանգամանքների հետ: «Բարեկեցիկ ու ոչ բարեկեցիկ ապրելու հետ կապված երկրում գործում են ապահովության բալեր: Սա սոցիալական ապահովության ծրագիր չէ, սա նախագահի ինստիտուտի համար է սահմանված, միայն Հայաստանում չէ ընդունված»,- նշեց նախարարը:

Ա. Ասատրյանը նաև նշեց, որ օրենքի ընդունումը պայմանավորված է առաջին նախագահի հանգամանքով, քանի որ գործող օրենքով գրասենյակը մինչև 70 տարեկանն է անհատույց հատկացվում:

Նշենք, որ հունվարի 9-ին լրացել է ՀՀ առաջին նախագահի 70 տարին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:11
Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Արտակ Հովհաննիսյան
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել,. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն Հայաստանի համար 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:44
Տավուշցիների պայքարին են միացել հասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}