Ընդդիմության պայքարը միայն իշխանությունը վերցնելու համար էր. Վ. Շիրխանյան (տեսանյութ)
«Ես չեմ համարում, որ Հայասատանում եղել է ընդդիմություն: Ընդդիմություն նշանակում է քաղաքական կառույց՝ հիմնված քաղաքական ինչ-որ դրույթների վրա: Ընդդիմությունը, որը փոշիացավ, գաղափարական հիմքեր չուներ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց նախկին ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին:
Նրա խոսքերով ընդդիմության պայքարը քաղաքական համարել չէր կարելի, դա պարզապես պայքար էր իշխանությունը վերցնելու համար:
Հանդիպմանը ներկա ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով էլ այս ընդդիմության ցավը նրանում , որ չկարողացան նպատակ տեսնել, ամեն մեկն իր խնդիրներն ուներ և մեկը մյուսին շատ հակասող նպատակներ:
Շիրխանյանն էլ նկատեց, եթե Ծառուկյանը ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, թող պայքարեր միչև վերջ:
Ընդդիմության և իշխանության քայլերի մասին բանախոսների մեկնաբանություններն առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ