Ռուբեն Աղուզումցյան. Խուդոյանի ասածները բամբասանքի մակարդակի են (տեսանյութ)
«Արդյունավետ գիտական աշխատող» մրցույթի գնահատման ժամանակ ոչ մի փորձագետ չի մասնակցում, կա բանաձև և հաշվվում է դրանով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը:
«Մեր երկրի հանրապետության հարստությունը գիտական պոտենցիալն է, իսկ այսպիսի երևույթները խառնում են իրադրությունը, պղտոր ջուր են ստեղծում, և մարդիկ կան, ովքեր շատ լավ օգտագործում են դա»,-նշեց Ռ. Աղուզումցյանը՝ անդրադառնալով «Արդյունավետ գիտական աշխատող» մրցույթի արդյունքների և օբյեկտիվության շահարկմանը, ինչպես նաև իրենց հասցեին հնչած մեղադրանքներին ու զրպարտությանը :
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը հայտնեց, որ Խ.Աբովյանի անվ. ՀՊՄՀ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանի կողմից հնչել են մի շարք մեղադրանքներ, անձնական վիրավորանքներ, զրպարտանք՝ ուղղված իր և Ռուբեն Աղուզումցյանի հասցեին. «Խուդոյանը ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ավանեսյանը և Աղուզումցյանը քրեական հանցագործներ են»:
Աղուզումցյանը նշեց, որ Խուդոյանի ասածները բամբասանքի մակարդակի են:
Բանախոսների անադրադարձն առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ