Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի վթարից 77-ամյա վարորդը մահացել է
Այսօր՝ ժամը 08.52-ին ՏԿԱԻՆ փրկարար ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` Լուսաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ միջպետական Մ-7 ավտոճանապարհի 27-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը (մոտ 250 մ):
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայի մոտակայքից՝ ձորից, դուրս են բերել վարորդի՝ 77-ամյա Մ.- դին, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ձորից:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ