ՎՏԲ-Հայաստան Բանկը, Visa ընկերությունն ու Cosmopolitan Armenia-ն հայտարարում են ակցիա VTB Cosmopolitan քարտապանների համար
Գարնանային տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի և Cosmopolitan Armenia ամսագրի հետ համատեղ հայտարարում է «Կոսմոմանիա» ակցիան բանկի VTB Cosmopolitan Visa Classic և VTB Cosmopolitan Visa Gold բոլոր քարտապանների համար: Ակցիան տարածվում է նաև վերջինիս ընթացքում ձեռք բերված քարտերի վրա: Այս մասին հայտնում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
VTB Cosmopolitan Visa բոլոր քարտապանները 2015թ. մարտի 1-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ, առավել հաճախ վճարելով իրենց քարտերով, կստանան հնարավորություն` շահելու 2 ուղեգիր դեպի Միլան, կանաց համար նախատեսված խանութ սրահների և սպասարկման կետերի 10 նվեր-հավաստագիր:
Խաղարկությունը կանցկացվի ակցիայի ընթացքում առավելագույն գումարի չափով անկանխիկ գործարքներ կատարած 100 քարտապանների միջև: Անկանխիկ գործարքների նվազագույն գումարը կազմում է 100.000 դրամ:
VTB Cosmopolitan Visa Classic ու VTB Cosmopolitan Visa Gold քարտերը հաճախորդներին տալիս են մի շարք առավելություններ, մասնավորապես.
• մինչև 40% զեղչ տեղական ու միջազգային խանութներում ու սպասարկման կետերում,
• անվճար ամենամսյա բաժանորդագրություն Cosmopolitan Armenia ամսագրին,
• մասնակցություն Cosmopolitan Armenia-ի կողմից կազմակերպած տարբեր միջոցառումներին (ներառյալ Cosmo Night-ը):
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին