«Լինե′նք հոգատար Հայաստան - Ջրի համաշխարհային օր» նախագիծը բարձրաձայնում է ՀՀ-ում առկա ջրային հիմնախնդիրների մասին
«Լինե′նք հոգատար Հայաստան - Ջրի համաշխարհային օր 2015» սոցիալական-բնապահպանական նախագծի շրջանակներում նախօրեին կայացել է «Ջուր և համայնքային կայուն զարգացում» թեմայով ազգային կոնֆերանսը:
«Արդեն հինգ տարի շարունակ «Լինե′նք հոգատար Հայաստան - Ջրի համաշխարհային օր» նախագիծը բարձրաձայնում է ՀՀ-ում առկա ջրային հիմնախնդիրների և ձեռքբերումների մասին՝ դրանց լուծման շուրջ միավորելով պետական, հասարակական, միջազգային և կոմերցիոն կառույցներին և ոլորտի փորձագետներին»,-ողջունելով ազգային կոնֆերանսի հյուրերին, ըստ տարածած հաղորդագրության, նշել է , «Լինենք հոգատար Հայաստան - Ջրի համաշխարհային օր» նախագծի ղեկավար Տաթևիկ Սիմոնյանը:
«Ջուր և համայնքային կայուն զարգացում» թեմայով ազգային կոնֆերանսի բացումից հետո կոնֆերանսի մասնակիցները ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ միասին այցելել են ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնք՝ նպատակ ունենալով տեսնել այնտեղ տեղական և միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների համագործակցության շրջանակներում կառուցված և արդեն շահագործման հանձնված կենցաղային կեղտաջրերի մաքրման համայնքային կայանը: