Եվս 9 ՀԿ կստանա դրամաշնորհ
Այսօր ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում ուսումնասիրելով մրցութային հայտերն ու ծրագրերը, որոշում է կայացվել ծրագիր իրականացնելու նպատակով հասարակական կազմակերպությունների հետ կնքել դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր:
ՀԵՀ հասարակայնության հետ կապերի բաժինը ստորև ներկայացնում է այդ կազմակերպությունները
«Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» անվանակարգ՝
1. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ
2. «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ
3. «Ախուրյան» երիտասարդական ՀԿ
4. «Աշխարհազոր» երիտասարդական, կրթական ՀԿ
5. «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ
6. «Էմմանուել» հատուկ կարիքներով երեխաների ՀԿ
7. «Մեղվիկ» մանկապատանեկան ՀԿ
«Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգ՝
1. «Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ
«ՀՀ անվտանգության, Հայոց ցեղասպանության հիմնահարցում հայանպաստ համաշխարհային կարծիքի ձևավորմանն աջակցող ծրագրերի իրականացում» անվանակարգ՝
1. «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ