Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում մարտի 28-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ 2015 թվականի մարտ ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանի տարբեր ուղղություններով հակառակորդի հարձակումները հետ մղելու և նրան արժանի հակահարված տալու, մարտական գործողությունների ժամանակ անձնական արիություն ու քաջություն ցուցաբերելու համար Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական պարգևներով, այդ թվում` «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով` 1 հոգի, «Արիության համար» մեդալով` 19 հոգի, «Մարտական ծառայություն» մեդալով՝ 26 հոգի: 22 զինծառայողի հանձնվել են արժեքավոր նվերներ:
Հայրենիքի պաշտպաններին ուղղված իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մեր զինվորները ցուցաբերել են մեծ հայրենասիրություն և բարձր պրոֆեսիոնալիզմ՝ հերթական անգամ ապացուցելով, որ հայրենիքի սահմանները անսասան են, և մեր երկրի անկախության ու անվտանգության դեմ ուղղված հակառակորդի ցանկացած գործողություն դատապարտված է ձախողման:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին