ՄԱԿ. Սանայում ռմբակոծությունների զոհ է դարձել մոտ 150 խաղաղ բնակիչ
Եմենի մայրաքաղաք Սանայում և արվարձաններում հուսիների դիրքերի ուղղությամբ արաբական կոալիցիայի օդային հարվածների պատճառով զոհվել է ավելի քան 150 խաղաղ բնակիչ: Այս մասին «Իտառ-Տասս»-ին փոխանցել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցիչ Յենս Լարկեն:
«Սակայն սրանք նախնական տվյալներ են: Պատերազմական իրավիճակում դժվար է ինֆորմացիա հավաքելը»,-ասել է ՄԱԿ ներկայացուցիչը:
Հարցին, թե կոնկրետ քանի մարդ օգնության կարիք ունի, Լարկեն նշել է, որ Եմենում իրավիճակը տխուր էր դեռ «Վճռականության գործողությունից» առաջ:
«Եմենի ճգնաժամի վերաբերյալ հարկ է նշել, որ մինչև գործողության սկսելը օգնության կարիք ուներ երկրի բնակչության մոտ կեսը»,-ասել է Լարկեն` ավելացնելով, որ այժմ մեծանում է ներքին տեղահանվածների թիվը:
ՄԱԿ ներկայացուցիչը պարզաբանել է, որ միջազգային կազմակերպությունը, չնայած տարհանել է անձնակազմի մի մասին, այնուամենայնիվ շարունակելու է աշխատել Եմենում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ