Ամերիկուհին լքել է փեսացուին հանուն 16 տիկնիկի
Նյու Յորքի բնակչուհի Էյպրիլ Բրուկերը լքել է փեսացուին, նրա՝ տիկնիկների նկատմամբ ունեցանց խանդի պատճառով: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Daily Mirror-ին: Երիտասարդը դժգոհ է եղել, որ իր սիրեցյալի տանը մշտապես գտնվել է 16 խաղալիք, որոնց նա անվանել է իր երեխաները: Հաղորդվում է, որ Բրուկերը նրանց համար սենյակ է առանձնացրել:
30-ամյա Էյպրիլը պատմել է, որ ինչ որ պահի իր սիրեցյալն ընտրության առաջ է իրեն կանգնեցել՝ ինքը կամ տիկնիկները: Սկզբում նա համաձայնվել է հրաժարվել հոբբից, բայց ութ ամսի անց խզել է կապերը փեսացուի հետ և վերադարձել խաղալիքների մոտ:
Թե որտեղ է այդ ամբողջ ընթացքում պահվել հավաքածուն, չի հստակեցվում: Իր որոշումը Բրուկերը բացատրել էր, որ չի պատկերացնում կյանքն առանց տիկնիկների:
«Մեր հարաբերությունները սկսելուց չորս ամիս անց իմ սիրեցյալը սկսել էր խանդել: Նա հայտարարել էր, որ իր կինը երբեք չպետք է տիկնիկներ ունենա»,- ասել է Նյու Յորքի բնակչուհին:
Բրուկերը հավելել է, որ սկսել է հավաքել տիկնիկներ 13 տարեկանից:
«Ի տարբերություն տղմարդկանց, նրանք (տիկնիկները) երբեք չեն հիասթափեցրել ինձ»,- կիսվել է հավաքածուի տիրուհին:
Վերջին տաս տարիներին Բրուկերը, ով պարբերաբար ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում ցուցադրում էր իր տիկնիկները, մոտ 200 հազար դոլար է ծախսել նրանց վրա: Այդ գումարը նա ծախսել է տիկիկների հագուստի, սանրվածքի և տեղափոխման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ