Էմի Ուայնհաուսի ընտանիքին զայրացրել է երգչուհու մասին ֆիլմը
Բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի մասին վավերագրական ֆիլմը, որը ներկայացվելու է մայիսին Կաննի փառատոնում, հանդիսատեսին մոլորության մեջ է գցում: Նման հայտարարություն է արել ընտանիքի մամուլի քարտուղարը: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Guardian-ին:
Նա նշել է, որ Ուայնահուսի կերպարը ֆիլմում արժանահավատ չէ: Բացի այդ ֆիլմում կոնկրետ մեղադրանքներ կան Ուայնհաուս ընտանիքի դեմ: Ֆիլմի հեղինակներն իրենց հերթին ընդգծել են, որ ֆիլմի ողջ նյութը նախապես համաձայնեցված է երգչուհու մերձավորների հետ և որևէ դիտողություն չի հնչել: Ֆիլմում ավելի քան 100 հարցազրույց կա մարդկանց հետո, ովքեր անձամբ ճանաչել են երգչուհուն:
6 Գրեմիի դափնեկիր 27-ամյա Էմի Ուայնահուսին մահացած էին գտել Լոնդոնի իր բնակարանում 2001 թվականի հուլիսի 23-ին: Մահվան պատճառը սրտի նոպան էր, որն առաջացել էր ալկոհոլային թունավորումից: Կարիերայի ընթացքում նա երկու ալբոմ է թողարկել, ստացել երաժշտական 20 մրցանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին