ԱՄՆ-ում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի պատճառով հրաձգություն է տեղի ունեցել
ԱՄՆ Տեխաս նահանգի Գարլեն քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել: Պատճառը թանգարանում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների ցուցադրությունն էր: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, վկայակոչելով NBC News-ին, կրակ բացողները սպանվել են, վիրավորվել է պահակներից մեկը:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 3-ին: Ականատեսների խոսքերով, նրանք պատրաստվել են հեռանալ, երբ լսել են կրակոցների ձայները: Թանգարանի շենքից տարհանվել է 75 այցելու:
Ըստ SITE հետախուզական կազմակերպության` կատարվածի համար պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Փարիզում Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրները ներխուժել էին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները տպագրած Շառլի Էբդո թերթի խմբագրություն և կրակ բացել: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել 11-ը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ