Կիևի իշխանությունն առաջարկել է ապամոնտաժել խորհրդային խորհրդանշանները մետրոյի կայարաններում
Կիևի քաղաքային խորհուրդն առաջարկում է մայրաքաղաքի մետրոյի կայարաններում ապամոնտաժել կոմունիստական խորհրդանիշները: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Նախագծի համաձայն, ինը կայարանում պետք է ապամոնտաժել խորհրդանիշները: Այդ խորհրդանիշներն են՝ զինվորներ և Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված մեդալիոններ:
Որոշման նախագծում նշված է, որ ապամոնտաժման աշխատանքները «Կիևի մետրոպոլիտենն» իր հաշվին է իրականացնելու:
Որոշման նախագիծը ներկայացվելու է քաղաքային խորհրդի հաստատմանն առաջիկա նիստի ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ