ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ կայացել է «Մեծ Հաղթանակ` նվաճված միասնությամբ» թանգարանային ցուցադրության բացումը
Տուրիզմի հայկական ինստիտուտում այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ բացվել է 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակին նվիրված «Մեծ Հաղթանակ` նվաճված միասնությամբ» թանգարանային ցուցադրությունը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ընկերության Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են.
Էքսպոզիցիային, որի գաղափարական հիմքը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակն է` նվաճված ԽՍՀՄ ժողովուրդների միասնությամբ, ներկայացված են ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր–Հայաստան» ռազմական թանգարանի, 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանի (Մոսկվա), «Ստալինգրադի հերոսամարտ» պատմամշակութային արգելոց–թանգարանի (Վոլգոգրադ), Բելառուսի Հայրենական մեծ պատերազմի պետական թանգարանի (Մինսկ), ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան տրամադրած նյութերը, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների անձնական արխիվային փաստաթղթեր: Առանձին ներկայացված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությունը, որի վերաբերյալ նյութերը տրամադրել է Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտը:
Ցուցադրության բացմանը ներկա էին ՀՀ Ազգային Ժողովի, էկոնոմիկայի, պաշտպանության, արտաքին գործերի, կրթության և գիտության նախարարությունների, բանկային ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում Ղազախստանի, Բելառուսի դեսպանատան ներկայացուցիչները և այլք:
Ցուցադրությունը ներկայացված կլինի ոչ միայն Երևանում, այլ նաև Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում ու Էջմիածնում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ