«Հայրենիքը պաշտպանելու պատասխանատվությունը մեծանում է». վարժարանի շրջանավարտներ
«Հակասական զգացողություններ ունեմ, մի կողմից շատ ուրախ եմ, որ ավարտում եմ, մյուս կողմից էլ՝ տխրում եմ, որ թողնում եմ վարժարանն ու հեռանում»: Panorama.am-ի հետ զրույցում ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում «Վերջին զանգի» հանդիսավոր արարողությունից հետո ասաց վարժարանի շրջանավարտ Սերգեյ Ղազարյանը:
Նա նշեց, որ ուսումը շարունակելու է միանշանակ ու նվիրվելու հայրենիքին. «Ժամանակի հետ պարտավորեցնող զգացողություններս ավելի են մեծանում ու իմ վրա այժմ ավելի շատ եմ զգում հայրենիքս պաշտպանելու պատասխանատվությունը»:
Շրջանավարտներից Նարեկ Մարտիրոսյանն էլ հպարությամբ նշեց, որ Հայաստանի համար դառնալու է օրինակելի սպա:
«Մինուճար տղաս է այս վարժարանում սովորել ու երեք տարի ապրել եմ իր հետ: Խոսքեր չեմ գտնում ուրախությունս արտահայտելու, միայն կասեմ, որ շատ հպարտ եմ»,-Panorama.am-ին ասաց վարժարանի շարջանավարտ Հայրապետյան Միքայելի մայրը:
Նշենք, որ այսօր ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում «Վերջին զանգի» հանդիսավոր արարողությունն էր, որին ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Այս տարի վարժարանն ավարտում է 69 սան, որոնցից 65-ը ուսումը շարունակելու են ռազմական ուսումնական հաստատություններում:
Նախորդող հրապարակումներ՝
ԶՈՒ ապագա սպաներն ունեն իրենց հաստատագրված ծառայության և աշխատանքային տեղերը. Սեյրան Օհանյան
Վերջին զանգը՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում (տեսանյութ, լուսանկարներ)
«Անելու ենք ամեն ինչ, որպեսզի հարցն արդար ավարտին հասնի». Պնախարարը՝ Հայկազ Բարսեղյանի մահվան մասին