«Ցատկ Հայաստան». Ծրագրի մասնակիցները միասին կցատկեն Ազատ գետը
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն միացել է «Մեծ ցատկ»՝ գետերի և լճերի պահպանությանը նվիրված միջազգային արշավին և այս տարի Հայաստանում կիրականացնի «Ցատկ Հայաստան» (Jump Armenia) բնապահպանական արշավը, որի ընթացքում կկազմակերպվեն սեմինարներ, քննարկումներ և կինոդիտումներ:
ՀԿ-ից տեղեկացնում են, որ ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա հունիսի 7-ին, ժամը 15:15-ին, երբ ծրագրի մասնակից երիտասարդները միասին կցատկեն Ազատ գետը:
Արշավի նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածության մակարդակը Հայաստանում ջրային ռեսուրսների բնապահպանական խնդիրների վերաբերյալ: Ինչպես նաև խթանել երտասարդների միջազգաին համագործակցությունը: Յուրաքանչյուր թիմ պետք է համգործակցի մեկ այլ երկրի թիմի հետ և համատեղ իրականացնի թռիչքը: Այս տարի Հայաստանի գործընկերն է Լատվիայից SUPER SALMONS երիտասարդական թիմը:
«Գետերի եվրոպական ցանց» միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ 2005 թվականին շուրջ 250.000 մարդ 22 եվրոպական երկրում ցատկեցին իրենց երկրների գետերն և լճերը` ջրային ավազանների խնդիրների վրա ուշադրություն սևեռելու նպատակով: Այդ օրվանից հետո ամեն տարի հունիսին իրականացվում են ամենամյա միջոցառումներ: Այժմ ծրագրին մասնակցում են շուրջ 50 թիմեր Գերմանիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Նիդերլանդներից, Միացյալ Թագավորությունից, Վրաստանից, Լիտվայից, Լատվիայից, Հունաստանից և Պորտուգալիայից: Արշավը Հայաստանում իրականացվում է Ռաֆորդ հիմնադրամի աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ