«Ամեն տարի Արմավիրի մարզում 170-180-ով ավելանում է առաջին դասարան հաճախող աշակերտների թիվը»
Արմավիրի մարզպետարանին նախորդ տարվա պետական բյուջեով հատացվել է 6,8 միլիարդ դրամ: Կատարողականը կազմում է 98,6 տոկոս: Սոցփաթեթը կատարվել է մոտ 82,5 տոկոսով: Այսօր Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Ներկայացված տվյալների համաձայն, մարզպետարանի պահպանության համար նախորդ տարվա բյուջեով նախատեսվել էր 511,5 միլիոն դրամ, կրթական ծրագրերի համար՝ հանրակրթական դպրոցների միջին տարեկան 1575 դասարանի և 30 հազար 387 աշակերտի համար բյուջեն կազմել է 5 միլարդ 948 միլիոն 983 հազար դրամ:
Հատուկ ընդհանուր կրթության համար նախատեսվել էր 91 միլիոն 600 հազար դրամ: Ներառական կրթության համար նախատեսված 24 դասարանի 122 աշակերտի համար հատկացվել էր 58 միլիոն 562 հազար դրամ:
«Ի ուրախություն մեզ, ամեն տարի Արմավիրի մարզում 170-180-ով ավելանում է առաջին դասարան հաճախող աշակերտների թիվը, հետևաբար ավելանում է կրթության համակարգին նախատեսվող գումարի չափը»,- ասաց Ա. Ղահրամանյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ կառավարության ծրագրերով պահուստային ֆոնդից միայն շինարարության համար 2014-ին նախատեսվել էր 430 միլիոն դրամ, 6 դպրոցի լոկալ ջեռուցման համար էլ տրվել է 209 միլիոն դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին