Համակարգչի օգնությամբ հնարավոր է բուժվել ալկոհոլիզմից. բրիտանացի գիտնականներ
Բրիտանացի գիտնականները հայտնում են, որ ալկոհոլիզմը կարելի է «հաղթել» համակարգչի օգնությամբ. ստեղծվել է համակարգչային ծրագիր, որը կարելի է օգտագործել ալկոհոլիզմի բուժման համար, գրում են արտասահմանյան բժշկական կայքերը:
Ծրագիրը նպաստում է ալկոհոլի օգտագործման նվազմանը: Խմող մարդիկ, ովքեր որոշ ժամանակ աշխատում են նոր ծրագրով, ձեռք են բերում սովորություն` ինքնուրույն կառավարել իրենց ու չօգտագործել ալկոհոլ:
Ավելի վաղ, ամերիկացի գիտնականները հայտարարել էին, որ մարդիկ, որոնք հույս ունեն, որ ալկոհոլի օգնությամբ կարող են սթրեսներից դուր գալ, վտանգ կա, որ առաջիկայում կախվածություն կունենան ալկոհոլից: Իսկ բրիտանացի գիտնականներն էլ այն կարծիքին են, որ ալկոհոլը առավել վտանգավոր է և մարդկանց, և հասարակության համար, քան թմրանյութերը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին