81-ամյա կինը վնասվածքներ է ստացել երթուղայինում վայր ընկնելու հետևանքով
Երևանում 81-ամյա կինը վնասվածքներ է ստացել երթուղայինում վայր ընկնելու հետևանքով: Ոստիկանությունից մանրամասնում են, որ դեպքը տեղի է ունեցել երեկ:
Հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ նույն օրը բուժօգնության է դիմել 81-ամյա կին և հայտնել, որ վնասվածքները ստացել է մայիսի 23-ին, ժամը 14.05-ին, Երևանի Դ. Անհաղթի փողոցի թիվ 10 շենքի մոտ՝ թիվ 37 երթուղու միկրոավտոբուսի սրահում վայր ընկնելու հետևանքով: Կատարվում է քննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին