Նախագահի աշխատակազմից կուսակցությունները չեն ֆինանսավորվում. Վիգեն Սարգսյան
Այսօր Ազգային ժողովում 2014 թվականին նախագահի աշխատակազմի բյուջեի ծախսերի ներկայացման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահան Բաբայանը նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ո՞ր քաղաքական կուսակցություններն են 2014-ին ֆինանսավորում ստացել նախագահի աշխատակազմից: Վահան Բաբայանի մոտ նման հարց առաջացել էր, քանի որ բյուջեի նախագծում հատուկ հոդվածով հասարակական կազմակերպությունների հետ միասին նշվել է նաև «կուսակցություններ» բառը:
Պատգամավորի հարցին, Սարգսյանն արձագանքեց այսպես. «Իրոք, հետաքրքիր կլիներ իմանալ, բայց, ցավոք սրտի, քաղաքական կուսակցություններին որևէ գումար երբևէ այդ հոդվածից չի հատկացվել: Այդ ծրագիրը ավելի միտված է հասարակական կազմակերպությունների աջակցմանը»:
Վիգեն Սարգսյանը միաժամանակ ասաց, որ հոդվածի անվանումը կվերանայվի և կփոփոխվի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին