Սյունիքի փոխմարզպետ. Հույս ունեմ՝ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը կհասնի հաջողությունների
«Հույս ունեմ, որ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը կհասնի հաջողությունների, ինչպես բոլոր մեր հայ ընտանիքները», -Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե հույս ունե՞ք, որ հերթական անգամ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը որևէ միջադեպի մեջ չի ընկնի:
Պատասխանելով հարցի, թե ինչո՞ւ ձեր ընտանիքը չի ընկնում միջադեպերի մեջ, որ անընդհատ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքն է ընկնում, ուրեմն մի բան կա, փոխմարզպետն ասաց. «Հուսանք, որ չի ընկնի իմ ընտանքին այդպիսի վիճակների մեջ, բայց յուրաքանչյուրս էլ ապահովագրված չենք դրանից»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Գորիսում Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչի հետևանքով տարբեր վնասվածքներ էին ստացել Հարություն և Մուշեղ Զաքարյանները: Վերջինները նախաքննության շրջանակներում ճանաչվել են տուժողներ: Մուշեղ Զաքարյանի մոտ ախտորոշվել էին քթի միջնապատի և քթոսկրի կոտրվածքներ, իսկ Հարություն Զաքարյանի մոտ՝ ախտորոշվել էր «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ