Instagram-ի ամենահայտնի լուսանկարը
Instagram-ի գոյության ողջ ընթացքում ամենահայտնի լուսանկարն է դարձել ամերիկացի ֆոտոմոդել Քենդալլ Ջենների նկարը: 2015 թվայկանի մայիսին հրապարակված նկարը հավանել է 2,6 միլիոն մարդ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Independent-ին:
Նախկին ռեկորդը սահմանել էր Քիմ Քարդաշյանի և ռեպեր Ք. Ուեստի ամուսնության լուսանկարը, որը հավանել էր 2,4 միլիոն մարդ: Նկարն արվել էր 2014 թ. մայիսին Իտալիայում:
Ջեները համարվում է աշխարհում ամենապահանջված երիտասարդ մանեկենուհին: Նա «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակիցներից է: Քենդելլը Քիմ Քարդաշյանի ոչ հարազատ քույրն է: