Հոգեբան. Բողոքի ակցիայի մասնակիցները կարողացան պատվով կատարել իրենց գործը
«Իշխանությունների հետ ընդդիմանալը ծայրահեղ վատ է, պետք է փոխզիջումներ լինեն: Երիտասարդները արդարության կայացման համար պատրաստ են հերոսական արարքների: Բողոքականները պետք է հասկանան, որ 100 տոկոսանոց իրենց պահանջը կատարելն անհնարին է: Այս ռադիկալիզմը անհեթեթություն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ սոցիոլոգի, առաջնահերթ խնդիրն այն է, որ էլցացնցերը կայուն մնան, քանի որ դրանք տարիների ընթացքում հնանում են և կառավարությունը դրանք կայուն պահելու համար չի նայելու ցույցերին:
Ադիբեկյանի խոսքերով, սակագնի թանկացումը ավելի շատ հարվածելու է հարուստ խավի՝ ջակուզիներ, կոնդիցիոներներ ու տանը մեկից ավելի սառնարան ունեցողների վրա:
«Ըստ մեր հարցումների գյուղերում ընտանիքներ կան, որոնց մոտ հոսանքի սպառման գինը չի անցնում հազար դրամը, քանի որ առավոտյան դուս են գալիս աշխատելու, վերադառնում երեկոյան և քնում: Սակագնի բարձրացումն ազդելու է նաև մտավորականներիս վրա, ովքեր աշխատանքից հետո շատ են գրքեր ընթերցում էլեկտրական լույսի տակ»:
Սոցիոլոգը նաև ընդգծեց, որ ՀԷՑ-ը 12 տոկոս կորուստ է ունենում՝ հասարակությունը չպետք է վճարի այդ կորուստների համար, պետք է դրա մասին մտածեն:
Հանդիպմանը ներկա հոգեբան Աննա Բադալյանն էլ վերլուծելով բողոքի ակցիան՝ նշեց, որ հավաքված խումբն ամբոխ չդարձավ, կային լիդերներ, որոնք կարողացան պատվով կատարել իրենց գործը:
«Որոշակի տարաձայնություններ իհարկե եղան, բայց մենք բացահայտ տեսանք, որ հիանալի երիտասարդություն ունենք: Նրանց մոտ ստացվեց հանդուրժողականության ֆոնը ստեղծել և իրականում ստացվեց այնպես, որ այդ ամենը շատ ուսանելի դարձավ»,-նշեց հոգեբանը՝ ընդգծելով, որ հունիսի 28-ին երկու խմբի բաժանման ժամանակ մի տեսակ տագնապ առաջացավ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին