Արդարադատության համակարգում կստեղծվի անձնական տվյալների պաշտպանության գործակալություն
Կառավարությունը որոշել է ՀՀ արդարադատության նախարարության համակարգում ստեղծել անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, հաստատել է դրա կանոնադրությունը, կառուցվածքը, հասարակական կազմակերպությունների կողմից ՀՀ արդարադատության նախարարին լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ առաջարկելու կարգը, համապատասխան գումար հատկացրել նոր գործակալության գործունեությունը կազմակերպելու նպատակով:
Գործադիրը հաստատել է նաև հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, սահմանել հաշտարարների որակավորման դասընթաց կազմակերպելու, անցկացնելու, որակավորման վկայագիր տրամադրելու կարգը և ժամկետները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին