Ինչու՞ աուդիտ, եթե ոչ ստուգում. Սոս Գիմիշյան
«Հիացած եմ երիտասարդների գործողություններով, ուրախ եմ, որ նրանք փորձում են ինչ-որ ձև իրենց երկրի տեր զգալ»,-լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն՝ ընդգծելով, որ այն ինչ հաջողվեց երիտասարդներին դա մեծ բան էր:
Անդրադառնալով հայտարարված աուդիտին՝ Գիմիշյանն ասաց, որ նախագահի հայտարարությունն իր համար թերի էր. «Ինչու՞ աուդիտ, եթե ոչ ստուգում: Օրենքով աուդիտ մեր պետությունը չի կարող հրավիրել, առանց սեփականատիրոջ համաձայնության: Մեր երկրում այս չափի գողություն տեղի ունենա և մեր իշխանությունը չիմանա, հնարավոր չի: Աուդիտը ոչինչ չի տա»:
Ըստ նրա, այս ամենի մեջ մեծ տեղ ունեն ոչ թե տնտեսական խնդիրները, այլև քաղաքականը:
Ինչ վերաբերում է ԵՄ դրոշի Բաղրամյանում հայտնվելուն, Գիմիշյանը կարծիք հայտնեց, որ դա փորձ էր քաղաքականացման, բայց երիտասարները դեմ են. «Չարժի աշխարհաքաղաքական խնդիր բերել այնտեղ, դա վտանգավոր է: Գլխավոր նպատակը կազմակերպված ժողովուրդ, հասարակություն ունենալն է»:
Գիմիշյանի խոսքերով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հակասահմանադրական մարմին է, սահմանադրությամբ այդպիսի մարմին նախատեսված չէ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ