Հոգեբան. Ոստիկանապետի քայլերը վերջին օրերին հոգեբանորեն ճիշտ եղան
«Այս պահին մենք չգիտենք, թե ինչ կարող է լինել և ուր կարող է տանել այս իրավիճակը: Կամ ինչ կկատարվի ինքնակազմակերպվող հասարակության ներսում: Բայց այստեղ պետք է առանձնացնել մեկ դրական փաստ, հասարակությունը քնից արթնացավ, զարթոնք ապրեց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը:
«Տեսանք հազարավոր երիտասարների, որոնք պայքարում են իրենց իրավունքների ու արդարության համար, ես էլ նրանց համակիրներից եմ, չեմ ուզենա, որ նրանք հիասթափություն ապրեն»,-ասաց լեզվաբանը՝ նշելով, որ միշտ չէ, բայց ինքն էլ է լինում Բաղրամյան պողոտայում:
Նրա խոսքերով՝ «Ոչ թալանին» շարժումը խիստ կարևոր էր, մաքրող, ոտքի հանող երկրին տեր կանգնող շարժում էր. «Նրանց մոտ կա վճռականություն: Իշխանավորները հանգիստ իրենց սենյակում են, նրանք կարծում են, որ կհօգնեն մասնակիցները և կհեռանան»:
Նա նաև համարում է, որ «Որ թալանին»-ը հստակ քաղաքական ենթատեքստ ունի:
Հանդիպմանը ներկա հոգեբան Սամվել Խուդոյանն էլ համաձայնեց նրա հետ. «Սա մասշտաբային բնույթ կրեց, քանի որ բացի հոսանքի թանկացումը, ժողովուրդը իր ներսից մեծ ընդվզում ուներ, ընդհանուր դժգոհությունը հայտնելու, ամեն տեսակ թալանը չընդունելու»:
Գյուրջինյանն էլ ավելացրեց, որ չպետք է խառնել քաղաքականացված և կուսակցականացված լինելը, պայքարը կուսակցականացված չէր, դա էր ամենակարևորը:
Հոգեբանական տեսանկյունից գնահատելով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքը՝ Խուդոյանն ասաց. «Գերճկուն քայլերի միջոցով իրավիճակը շատ չսրվեց: Ոստիկանապետը արտիստիզմով էր: Նրա քայլերը վերջին օրերին հոգեբանորեն ճիշտ եղան, երբ որ ինքը մտավ ժողովրդի մեջ իր քարոզներով, ընկերական շփումով հաջողվեց երիտասարնդերի հետ լեզու գտնել»:
Ըստ հոգեբանի՝ դրա հետ մեկտեղ ոչ ադեկվատ քայլեր երկու կողմից էլ եղան:
Նա նկատեց, որ բռնի ուժ չկիրառվեց, որի շնորհիվ էլ իրավիճակը չսրվեց, պրովոկացիաների փորձեր արվեցին, բայց չստացվեց:
Սամվել Խուդոյանն ամփոփելով խոսքը ավելացրեց, որ իդեալական բարձր մակարդակի երիտասարդություն հայտնվեց, որի մասին ոչ ոք չգիտեր, ի հակադրություն երիտասարդների այն մասի, որը պաշտոնի փողի կողմն է բռնել:
Բանախոսները դրական համարեցին նաև երիտասարդների կողմից Հայրիկյանին ԵՄ դրոշով չընդունելը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին