Բեթ Հարթը շնորհակալություն է հայտնել Հայաստանին
«Շնորհակալություն Հայաստան: Դու այնքան լավն էիր մեզ համար, մենք սիրում ենք քեզ»: Ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է արել ամերիկացի երաժիշտ, կոմպոզիտոր, բլյուզ-ռոքի, ջազ-ֆյուժնի և սոուլի կատարող Բեթ Հարթը, ով նախօրեին ելույթ է ունեցել հայ հանդիսատեսի համար: Սա նրա առաջին համերգն էր Հայաստանում: Համերգը կայացել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հարթը ելույթ է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյան) հետ միասին։
«Հավատացեք՝ սա լավագույն համերգս է»,-ելույթի ընթացքում ասել էր Բեթ Հարթը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ