Հռոմի պապը հանդես է եկել պապի ցմահ պաշտոնավարման դեմ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ իր ղեկավարած կաթոլիկ եկեղեցին չպետք է ընտրի ցմահ առաջնորդների: Այս մասին հայտնում է Interfax.ru-ն՝ հղում անելով The Telegraph-ին:
Պապը կարծում է, որ ցմահ պաշտոնավարությունը մեծացնում է բռնապետական ռեժիմով երկրի նմանվելու Վատիկանի ռիսիկերը։
Ավելի վաղ 78-ամյա պապն արդեն հայտարարել էր իր պաշտոնից հրաժարվելու պատրաստակամության մասին, եթե զգա, որ առողջության կամ այլ պատճառներով չի կարող ղեկավարել ավելի քան մեկ միլիարդանոց կաթոլիկ համայնքը։
Ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում 30 հազար կաթոլիկների առաջ՝ Ֆրանցիսկոսը նշել է, որ միակ բանը, որ եկեղեցում հնարավոր չէ փոխարինել, Սուրբ Հոգին է:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ