Հռոմի պապը կոչ է արել վերջ դնել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ցեղասպանությանը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բոլիվիա կատարած այցի ժամանակ կոչ է արել վերջ դնել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանությանը՝ կատարվողն անվանելով երրորդ համաշխարհային պատերազմ: Այս մասին հայտնում է «Ֆրանս 24»-ը:
«Այսօր մենք սարսափած ենք՝ տեսնելով, թե ինչպես Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ անկյուններում Հիսուսին հավատալու համար հալածվում, կտտանքների են ենթարկվում և սպանվում մեր եղբայրներն ու քույրերը: Այս երրորդ համաշխարհային պատերազմում փուլային ցեղասպանություն է տեղի ունենում, որը պետք է վերջ դրվի»,-ասել է Հռոմի պապը:
Ֆրանցիսկոսն անդրադարձել է նաև աշխարհում տեղի ունեցող այլ իրադարձություններին՝ դեմ արտահայտվելով ստեղծված տնտեսական իրավիճակին, դատապարտելով ֆինանսական ինստիտուտների «նոր գաղութատիրությունը»: Նա նշել է, որ աղքատ երկրները չպետք է զարգացած երկրների համար վերածվեն հումքի «մատակարարի» և էժան աշխատուժի:
Բոլիվիա այցի ժամանակ Պապը նաև ներողություն է խնդրել Ամերիկայի գաղութացման ժամանակ բնիկների դեմ Քրիստոսի անունից կաթոլիկ եկեղեցու իրականացրած հանցագործությունների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան