Ոստիկանությունը թույլ չի տալիս «Ոտքի՛ Հայաստանին» նստացույցն անցկացնել «գորգի» վրա
«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժումը Երևանի Հանրապետության հրապարակում սկսում է 72-ժամյա նստացույց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:
«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն ասաց, որ իրենց ակցիայի նպատակն է՝ չեղյալ հայտարարել ՀԾԿՀ որոշումը՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին:
Նստացույցի վաղաժամկետ դադարեցում, ըստ նրա, հնարավոր է այն դեպքում, երբ ՀԾԿՀ-ն՝ «Իրավական ակտերի մասին» օրենքի 75-րդ հոդվածի պահանջների համաձայն, չեղյալ ճանաչի սակագների բարձրացման իր ընդունած որոշումը:
Նստացույցի մասնակիցների հետ զրույցում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ բացակայում են բոլոր տեսակի իրազեկումները, չկա լիազոր մարմնի կողմից ի գիտություն, «Հավաքների ազատության մասին» օրենքն է խախտվում:
Նստացույցի մասնակիցները ցանկանում են իրենց նստացույցն անցկացնել Հանրապետության հրապարակի «գորգի» վրա, ոստիկանությունից պահանջում են ապահովել իրենց անվտանգ անցումը դեպի հրապարակի այդ հատված: Ոստիկանությունը թույլ չի տալիս հավաքն անցկացնել հենց այդ հատվածում:
«Ձեր գործողություններն անօրինական են, բայց քանի որ չի խոչընդոտում քաղաքացիների ազատ տեղաշարժը, չի վտանգում վարորդներին, ոստիկանությունը հանդուրժողականություն կդրսևորի այն դեպքում, եթե նստացույցն անցկացվի այս հատվածում»,- ասաց նա:
Այս պահին նստացույցի մասնակիցները հավաքված են մայթին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ