Մահացել է Հնդկաստանի նախկին նախագահը
Հնդկաստանի նախկին նախագահ Աբդուլ Քալամը մահացել է 83 տարեկանում: Քալամը սրտի տագնապ է ունեցել Մենեջմենթի հնդկական ինստիտուտում դասախոսություն կարդալիս: Քալամը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Հնդկաստանում յոթնօրյա սուգ է հայտարարվել: Այս մասին գրում է Գազտեա.ռու կայքը:
Աբդուլ Քալամը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2002-2007 թվականներին: Նա BrahMos թևավոր հրթիռներն արտադրող ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության ստեղծման նախաձեռնողներից է:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին