Հնդկաստանում հորդառատ անձրևների հետևանքով մարդիկ են մահացել
Հնդկաստանի արևմուտքում գտնվող Գուջառատ նահանգում արդեն երկու օր շարունակվող հորդառատ անձրևները դարձել են 27 մարդու մահվան պատճառ: Ամենաշատը տուժել է Ռաջաստան նահանգի հետ սահմանային հատվածը, որտեղ էլ գտնվում է ցիկլոնի էպիկենտրոնը, գրում է Times of India-ն:
Տեղի ադմինիստրացիայի ներկայացուցիչ Դիլիպ Ռանան հայտարարել է, որ այդ միայն շրջանում զոհվել է 8 մարդ, 6 մարդ էլ անհետ կորել է: Շուրջ 1000 մարդ էվակուցավել է և 400 գյուղ մնացել է առանց էլեկտրաէներգիայի:
Հնդկաստանի հիդրոօդերևութաբանական ընկերությունը իր հերթին զգուշացրել է, որ ուժեղ անձրևներ սպասվում են առաջիկա 72 ժամերի ընթացքում Ռաջաստան նահանգի շրջաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին