Սպասենք հակահրդեհային մշակույթին
Հայաստանի խոտածածկ տարածքներում առ այսօր գրանցվել է 2348 հրդեհի բռնկման դեպք, որից միայն 1393-ը՝ հուլիսին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏԿԱԻՆ ճգմաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:
Նրա խոսքով, չի բացառվում, որ օգոտոսին էլ պահպանվի օդի բարձր ջերմաստիճանը, ինչն ազդում է հրդեհային իրավիճակի վրա: Նման պայմաններում, ըստ նրա, պետք է մարդիկ բավականին զգույշ լինեն բաց կրակի հետ աշխատելիս, հատկապես ապակե տարաներ, ծխախոտի մնացորդներ չնետել, քանի որ մեկ փոքրիկ բռնկումից հսկայական ծավալներով հրդեհներ են բռնկվում, ինչը մարելը բավականին բարդ է ու ժամանակատար:
Հ. Խանգելդյանը խորհուրդ տվեց հատկապես հետևել երեխաներին, քանի որ հաճախ երեխաների՝ կրակի հետ խաղը, մեծ հրդեհների առաջացման պատճառ է դառնում, գյուղական համայնքներում բերքահավաքից հետո բացառել խոզանի այրումը, խորոված անելուց հետո կրակը մարել. «Եթե մեր կուլտուրայի մեջ մտնի հակահրդեհային կանոնների պահպանումը, հրդեհների վիճակագրությունն այլ կլինի»:
Նա հայտնեց, որ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով, հրշեջ փրկարար ծառայությունը հատուկ հսկողություն է իրականացնում առավել վտանգավոր տարածքներում:
Ճգմաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը նաև ասաց, որ 2348 հրդեհի դեպքից 1142-ը գրանցվել է Երևանում:
Նա տեղեկացրեց, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ամբողջությամբ այրվել է 101 տրանսպորտային միջոց (2014 թ նույն ժամանակահատվածում՝ 94):
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ