Արաբկիրը համագործակցում է նաև ԼՂՀ Մարտունի քաղաքում տեղակայված զորամասի հետ
Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համաձայնագրի շրջանակում Արաբկիր վարչական շրջանի և ԼՂՀ Մարտունի քաղաքի միջև ձևավորված բարեկամական կապերի և գործակցության շրջանակում Արաբկիր վարչական շրջանը սերտորեն համագործակցում է նաև ԼՂՀ Մարտունի քաղաքում տեղակայված զորամասի հետ:
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ զորամասի և վարչական շրջանի միջև հետագա համագործակցությանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով զորամասի հրամանատար, գնդապետ Գեղամ Գաբրիելյանն այցելել է Երևանի Արաբկիր վարչական շրջան և հանդիպել վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի հետ: Հանդիպման ընթացքում վարչական շրջանի ղեկավարը և Արցախի Մարտունի զորամասի հրամանատար, գնդապետ Գեղամ Գաբրիելյանը, քննարկելով համագործակցության ներկա ընթացքը, հաստատել են համագործակցության ընդլայնմանն առնչվող նոր ծրագրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր