Բեռլինը Կիևում կատարվածը գնահատում է անընդունելի. Deutsche Welle
Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենքի մոտ տեղի ունեցած զանգվածային անկարգությունները, որոնք վերաճել են ուկրաինական սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու դեմ մղվող ազգայնականների պայքարի, Եվրոպայում և ամբողջ աշխարհում լուրջ անհանգստություն են առաջացրել: Այս մասին հաղորդում է գերմանական «Deutsche Welle» պարբերականը:
«Ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորված խորհրդարանի ընդունած որոշումների դեմ իրականացված բռնությունը ցանկացած տեսանկյունից անընդունելի է»,- երեկ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի արտգործնախարարությունը: Գերմանական արտգործնախարարությունը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում սահմանադրական փոփոխությունները կարևոր քայլ են Մինսկի համաձայնությունները ռեալիզացնելու տեսանկյունից:
Սահմանադրության փոփոխության մասին քվեարկության արդյունքները ողջունել է նաև Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյերն Յագլանդը, ով միաժամանակ դատապարտել է ուկրաինական Ռադայի շենքի մոտ տեղի ունեցած անկարգությունները:
Ուկրաինայում կատարվող դեպքերի առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նրա տարածած հաղորդագրության մեջ կոչ է արվում հակադրվող կողմերին զսպվածություն ցուցաբերել ու երկխոսության ճանապարհով հարթել բոլոր տարակարծությունները Ուկրաինայի օրենքների շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին