ՄԻԵԴ-ն ապացուցված է համարել «Բեսլանի մայրերի» բողոքի գլխավոր թեզը
Բեսլանի ողբերգությունից անցել է 11 տարի: Ահաբեկչությունը խլել էր 334 մարդու կյանք. նրանցից 186-ը երեխաներ էին: 11 տարի է, ամեն սեպտեմբերի 1-ը Հյուսիսային Օսիայում անցկացվում են սգո միջոցառումներ: Անհնար է համակերպվել այն ցավին, որ զգում են մահացածների ծնողները, բարեկամները: Այս տարիների ընթացքում նրանք պայքարել են արդարության համար:
Հիշեցնենք, որ 2007 թվականին 447 տուժող և մահացածների ծնողներ դիմել էին ՄԻԵԴ՝ խնդրանքով անցկացնել օբյեկտիվ քննություն ահաբեկչության հանգամանքները և պատադների մահվան պատճառները բացահայտելու համար:
Այս տարվա հուլիսին ՄԻԵԴ-ը կյանքի իրավունքի և արդյունավետ իրավական պաշտպանության խախտում է ճանաչել՝ ուսումնասիրելով «Բեսլանի մայրերի» հայցն ընդդեմ ՌԴ-ի: 85-90 տոկոս դեպքերում դատարանը որոշում է կայացնում՝ հայտատուների օգտին խոշոր գումար գանձելու մասին:
ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել, որով ընդունելի է համարում Բեսլանի գործով բողոքի բոլոր հիմնական կետերը, այդ թվում պետության դրական ու բացասական պարտավորությունների խախտման վերաբերյալ, որոնք բխում են Սահմանադրության երկրորդ հոդվածից՝ կյանքի իրավունք: Այսպիսով, ՄԻԵԴ-ը ապացուցված է համարել բեսլանյան բողոքի գլխավոր թեզն այն մասին, որ ռուսական հատուկ ջոկատայինները նռանականետեր ու հրանետներ են կիրառել դպրոցի գրոհի ժամանակ, ինչպես նաև նշվում է պատանդներով լի մարզասրահում պայթյունների բնույթի մասին:
Դատարանը նաև ընդունել է, որ չկա որևէ ապացույց այն բանի, որ դպրոցը պայթեցրել են ահաբեկիչները: Ընդ որում կան ապացույցներ, որ այդ պայթյունները հատուկ ջոկատայինների կողմից դպրոցի գնդակոծման հետևանք են: Համաձայն ՄԻԵԴ վճռի` ՌԴ կառավարությունը չի կարողացել փաստարկված հերքել այս տեսակետը:
«Այսօրվան մենք երկար տարիներ ենք սպասել: Մենք ուզում ենք արդարություն, բազմակողմանի և արդար քննություն, արդար դատաստան նրանց, ովքեր սպանել են մեր երեխաներին»,- ասել է Ֆատիմա Դադաևեան, ով իր ամբողջ ընտանիքն էր կորցրել ողբերգության ժամանակ:
Հիշեցնենք` 2004 թ-ի սեպտեմբերի 1-ին ահաբեկիչների խումբը գրավել էր Բեսլանի թիվ 1 դպրոցը: Երեք օրերի ընթացքում ավելի քան 1200 մարդ ահաբեկիչների պատանդն էին: Երկու շաբաթ անց Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել չեչեն անջատողականներից մեկի առաջնորդը՝ Շամիլ Բասաևը: Միակ ձերբակալված ահաբեկիչը եղել է Նուրպաշի Կուլաևը: Նա մահապատժի է ենթարկվել, բայց մորատորիումի պատճառով նա իր պատիժը կրում է ցմահ դատապարտյալների համար նախատեսված գաղութում:
Կարող եք դիտել նաև «Բեսլան. 10 տարի անց. Ահաբեկիչնե՞րը, թե՞ ԱԴԾ-ն» տեսաֆիլմը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին