Իտալիան մուտքի արտոնագիր է տրամադրել Իոսիֆ Կոբզոնին
Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը ռուս երգիչ և Դումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնին մուտքի արտոնագիր է տրամադրել չնայած նրա նկատմամբ Եվրամիության կողմից կիրառվող պատժամիջոցների: Նախարարությունից հայտնել են, որ երգիչը ստանում է ազգային մուտքի արտոնագիր բուժման նպատակով, որը թույլ կտա նրան գտնվել միայն Իտալիայի տարածքում: Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով գերմանական Deutsche Welle-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի հարցով Եվրամիության կողմից պատժամիջոցներ են կիրառվում նաև Կոբզոնի նկատմամբ: Ցուցակում ներառված մարդկանց մուտքը ԵՄ արգելված է, նրանց ակտիվները Եվրամիությունում սառեցված են:
Իտալիայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ սա բացառիկ դեպք է, որը քաղաքական շարժառիթ չունի, այս որոշումը համաձայնեցված է ԵՄ անդամ երկրների հետ, և եթե երկրներից մեկը դեմ լիներ, ապա Կոբզոնին կմերժեին:
Ըստ աղբյուրի, երգիչը հստակեցրել է, որ Իտալիայում բուժում է ստանալու, իսկ հետազոտությունը սկսվելու է սեպտեմբերի 9-ից:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ